Փհենյան. «ԱՄՆ ցանկանում է խեղդել Հուսիսային Կորեային»

Ազատության Azatutyun

Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե նախագահներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի միջև անձնական հարաբերություններ պահպանելու իմաստ չի լինի այն դեպքում, եթե Վաշինգթոնը շարունակի Փհենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը:   Փհենյանն այդ մասին հայտարարել է հունիսի 12-ին՝ երկու տարի առաջ այդ օրը տեղի է ունեցել նախագահներ Կիմի և Թրամփի առաջին պատմական հանդիպումը: Հյուսիսային Կորեայի արտաքին գործոց  նախարար Ռի Սոն Գվոնը հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությանն ասել է, թե քանի դեռ Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի համար հանդիսանում է սպառնալիք՝ Հյուսիսային Կորեան դրան հակազդելու համար կշարունակի զարգացնել զինված ուժերը: Արտգործնախարար Ռին նաև ասել է, թե «Թրամփի վարչակազմը սոսկ ցանկանում է քաղաքական միավորներ վաստակել և միաժամանակ փորձում է մեկուսացնել ու խեղդել հյուսիսկորեական պետությունը»: Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը փոխադարձ սպառնալիքներ են հնչեցրել 2017 թվականին, ապա հանդիպել են 2018-ին Սինգապուրում, երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականին Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանին գտնվող Պանմունջոմի անցակետում: https://www.azatutyun.am/a/30667012.html #Լուրեր