ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին

Ազատության Azatutyun

ԱՄՆ Անկախության տարեդարձի նախօրեին  նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հայտնում է նախագահի աշխատակազմը: Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության և հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում: Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման հարցերում: Դեսպանի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին:     https://www.azatutyun.am/a/30704533.html #Լուրեր