Դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 2.5 տարվա ազատազրկման
Ազատության Azatutyun
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 2.5 տարվա իրական ազատազրկման: Դատարանն այսօր նրան մեղավոր է ճանաչել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:
Դատավորը վճիռը կայացրել է լարված լսումներից հետո, որին հաջորդել է երկու ժամ տևած խորհրդակցությանը:
Մեղադրող կողմը ընդդիմադիր առաջնորդի համար պահանջել էր 2.5 տարվա իրական ազատազրկում պայմանականի փոխարեն «Իվ Ռոշե»-ի գործով` պնդելով, թե Նավալնին խախտել է պայմանական ազատազրկման կանոնները, մասնավորապես չի ներկայացել հաշվառման, թեև արդեն ապաքինված էր, ինչի մասին վկայում էին Գերմանիայում արված նրա տեսագրությունները:
https://www.azatutyun.am/a/31082698.html
#Լուրեր