ՊՆ խոսնակ. Ադրբեջանը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը

Ազատության Azatutyun

Ադրբեջանը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանըհաղորդել էր, որ այսօր Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Սեպտեմբերի 29-ին հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ` այդ թվում թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ սպանվել է մեկ քաղաքացիական անձ:   https://www.azatutyun.am/a/30868643.html #Լուրեր