Հարձակում Charlie Hebdo-ի խմբագրատան մոտակայքում
Ազատության Azatutyun
Փարիզում Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատան մոտակայքում երկու մարդ ենթարկվել է հարձակման, որի ընթացքում սառը զենք է կիրառվել:
Տուժածներից մեկը ծանր վիճակում է, սակայն, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ականատեսների փոխանցմամբ, հարձակվողի ձեռքում մեծ դանակ կամ կտրող-ծակող այլ գործիք է եղել: Այդ անձը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ ձերբակալվել է:
Որոշ ժամանակ անց ոստիկանները կարողացել են ձերբակալել նաև երկրորդ կասկածյալին:
Երկու կասկածյալներից մեկը 18-ամյա պակիստանցի է: Նրա, ինչպես նաև մյուս կասկածյալի անունները չեն հրապարակվում: Առայժմ
2015 թվականին մահմեդական ծայրահեղականները գնդակահարել են երգիծական հանդեսի խմբագրատա 12 աշխատակիցներին:
Հարձակումը կատարած Քուաշի եղբայրներն այն ժամանակ սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում, մինչդեռ այս օրերին ընթանում է 2015 թվականի հարձակման հետ առնչություն ունեցող մնացած ամբաստանյալների դատավարությունը:
https://www.azatutyun.am/a/30858038.html
#Լուրեր