Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ազատության Azatutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը հեռագրում մասնավորապես նշել է. «Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»: Ռուսաստանի կազմում գտնվող Ուդմուրտիայի հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում այսօր առավոտյան տեղի էր ունեցել հրաձգության, որի հետևանքով զոհվել է 13 հոգի։ Իրավապահների տեղեկություններով՝ զոհերից առնվազն 7-ը դպրոցի աշակերտներ են։   https://www.azatutyun.am/a/32052993.html

Source: azatutyun.am