Թուրքիան Հայաստանին մեղադրել է «խաղաղ բնակավայրերի վրա հարձակվելու համար»
Ազատության Azatutyun
Պաշտոնական Անկարայից առաջին արձագանքն է հնչում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայաստանին մեղադրել է «զինադադարը խախտելու, խաղաղ բնակավայրերի վրա հարձակվելու համար՝ միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել վերջ դնելու հայկական կողմի վտանգավոր սադրանքներին»:
Քալընը իր թվիթերյան էջում գրել է, թե «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան նրա կողքին է, և Ադրբեջանը ունի իրենց լիակատար աջակցությունը»:
https://www.azatutyun.am/a/30860294.html
#Լուրեր