Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերսկսվի
Ազատության Azatutyun
Ռեւսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերկսվի:
«Մենք հուսով ենք, որ խոհեմությունը կհաղթի, և Ուկրաինայի հարավարևելյան շրջանում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի»,- ասել է Պեսկովը, նշելով, որ այսօրվա դրությամբ «լարվածությունը Դոնբասում նորմայից բարձր է»:
Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային , ինչը «ձեռնտու է սադրիչ դիրքորոշում որդեգրած Ուկրաինայի զինուժին»:
Պեսկովի խոսքով, լարվածությունը շարունակվում է նաև այն պատճառով, որ «միացյալ Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում»:
«Երբ այս իրավիճակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինծառայողներ են հայտնվում, դա անվանում են «զորավարժանք», երբ Ռուսաստանն իր սեփական տարածքում է զորավարժություններ անցկացնում, դա անվանում են ռուսսկան ագրեսիա»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
https://www.azatutyun.am/a/31229669.html
#Լուրեր