Ուկրաինան ռուսական մի խումբ տանկերի ոչնչացման տեսանյութ է հրապարակել
Ազատության Azatutyun
Ուկրաինայի զինված ուժերը այսօր տեսանյութ են հրապարակել, հայտնելով, որ այն ցուցադրում է ուկրաինական ուժերի կողմից ռուսական տանկերի ոչնչացումը։ Տեսանյութում պայթեցվում են մի վայրում կուտակված տանկերի խումբը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ուկրաինական հրետանու և դեսանտա-գրոհային ուժերի ինժեներական ստորաբաժանումների համատեղ գործողության արդյունքում ռուսական ինը տանկ է ոչնչացվել։
https://www.azatutyun.am/a/31936153.html
Source: azatutyun.am