Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային հարցեր

0
Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
0