ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են

Ազատության Azatutyun

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են, տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը։ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»,-ըստ ԱԺ կայքէջի, նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի  արձանագրության մեջ: Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։ Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։ Նրա թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.azatutyun.am/a/30966504.html #Լուրեր