«Մոսկվայի շուրջ օղակ չի սեղմվում»

Ազատության Azatutyun

Ռուսաստանի հարևաններից շատերի մոտ իրավիճակը սրվում է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվայի շուրջ «օղակը սեղմվում է: Այդ կարծիքը նախօրեին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Իհարկե, կա կոնֆլիկտային որոշակի ներուժ: Դա իսկապես այդպես է, բայց ոչ մի «օղակ» չի սեղմվում»,- ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովի փոխանցմամբ, հակամարտությունների սրացման միտումը, դժբախտաբար, նկատելի է ամբողջ աաշխարհում: «Ցավալի է, որ կոնֆլիկտային ներուժի մի մասը կուտակվում է մեր սահմանների շուրջ, խոսքը մեզ համար մոտիկ երկրների մասին է, ես նախևառաջ նկատի ունեմ Բելառուսը, Հայաստասնը, Ադրբեջանը և Ղրղըզստանը»,- ասել է Պեսկովը: Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը շահագրգռված է, որ հարևան երկրներում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստավի: https://www.azatutyun.am/a/30879053.html #Լուրեր #Միջազգային