Վերացվել է ռազմական դրությամբ պայմանավորված մի քանի արգելք

Yerevan Daily

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ: Մասնավորապես, վերացվել է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը, վերացվել է հրապարակումների եւ հաղորդումների սահմանափակումների արգելքը, վերացվել են ՀՀ տարածք հատուկ մուտքի եւ ելքի ռեժիմն ու սահմանափակումները։