«Ազգը դեմ է սեռական դասընթացներին». Ծառուկյան
Yerevan Daily
ԲՀԿ երիտասարադկան թեւի հարցումներով պարզվել է, որ հարցվողների 90 տոկոսը դեմ է, որ եկեղեցական դասընթացները հանվեն, պակասեցվեն Հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները: Այս մասին օգոստոսի 16-ին, Աբովյանում Խաղողօրհնեքից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Սեռական դասընթացներ մեր անչափահաս երեխաներին անցկացնել, դա ամբողջ ազգը դեմ է: Մենք սպասում ենք լիրաժեք որոշմանը, մեր երիտասարդները պատրաստ են արդեն , քանի որ որոշողը ժողովուրդն է, ստորագրություններն էլ հավաքեն եւ ժողովուրդը ոնց որոշի այդպես էլ կլինի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նշել է, որ ամեն ինչի տիրապետում են, տեղյակ են ամեն ինչից եւ իր խոսքը գործ է:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության նոր չափորոշիները լայն քննարկման եւ քննադատության առարկա էր դարձել
#Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com