Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ ԱԳՆ նախարար Բայրամովի հետ

Ազատության Azatutyun

Հուլիսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ Լավրովը շնորհավորել է Բայրամովին պետական պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, քննարկվել են երկկողմ  հարաբերությունների հրատապ հարցերն ու տարածաշրջանային անվտանգությունը, Ադրբեջան Հայաստան սահմանի ընթացիկ իրավիճակը։ Նախարարները պայմանավորվել են հարցերի լայն օրակարգով շարունակել սերտ համագործակցությունը, ներառյալ կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ հակազդեցության խնդիրները, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիներին աջակցություն ցուցաբելել հայրենիք վերադառնալու համար։ https://www.azatutyun.am/a/30733651.html #Լուրեր