Երևանում ձերբակալվել է դասալքության մեջ մեղադրվող ռուսաստանցին

Ազատության Azatutyun

Հայաստանում բերման է ենթարկվել դասալքության կասկածանքով Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի, 23-ամյա Յուրի Տ․-ն, հայտնում են ոստիկանությունից։ Նրա գտնվում է զինվորական հսկողության ներքո։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը, հավելում են ՀՀ իրավապահ կառույցից։ Պարզ չէ՝ խոսքը մոբիլիզացված, թե շարքային զինվորականի մասին է։  Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ մեկնել են Հայաստան։     https://www.azatutyun.am/a/32355918.html

Source: azatutyun.am