«Գրոհներին բնորոշ են պատերազմի հանցագործության նշաններ»

Ազատության Azatutyun

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում  բնակավայրերի թիրախավորման և միջազգային իրավունքին հակասող միջոցներով գրոհների շարունակման կապակցությամբ: Բաչելետի փոխանցմամբ, այդ գրոհներին բնորոշ են պատերազմի հանցագործության նշաններ: «Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր միջազգային կառույցների ներկայացուցիչներն, այդ թվում անձամբ ես, կողմերին բազմիցս կոչ են արել իրագործել անհրաժեշտ միջոցները և հնարավորինս նվազեցնել խաղաղ բնակիչների շրջանում կորուստները և բացառել հարվածները քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ դպրոցների ու հիվանդանոցների վրա»,- ասել է Բաչելետը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի փոխանցմամբ, չնայած այդ հորդորներին՝ բնակավայրերում ավերվել են տներ, իսկ մարդիկ ստիպված են ապաստանել նկուղներում: «Տարբերակման կամ համաչափության սկզբունքների բացակայությամբ իրականացվող հարձակումը կարող է համարվել պատերազմի հանցագործություն»,- ասել է Միշել Բաչելետը: Նրա խոսքով, հակամարտող կողմերը պարտավոր են հետաքննել այդ միջադեպերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հանցանքը կատարողներին և հանցավոր հրամաններն արձակողներին:     https://www.azatutyun.am/a/30926451.html #Լուրեր