Բելառուսին հասցեագրված ամերիկյան նավթը հասել է Լիտվա

Ազատության Azatutyun

Ամերիկյան նավթակիր առաջին լցանավը Բելառուսի համար հասցեագրված նավթով հասել է հարևան Լիտվա՝ Կլայպեդայի նավահանգիստ: Բելառուսը ցանկանում է կրճատել էներգակիրների հարցում կախվածությունը Ռուսաստանից: Մինսկը և Մոկսվան դեռ տարեսկզբին հայտնել են, որ վեճերը կարգավորել են, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն ասել է, որ ցանկանում  դիվերսիֆիկացնել նավթ ներկրելու ուղիները: Բելառուս ամերիկյան նավթ ուղարկելու նախաձեռնության մասին մայիսին խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Բելառուսն այս տարի ծովային ճանապարհով արդեն նավթ է ստացել Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից: Բացի այդ, Բելառուսն Ուկրաինայի տարածքով Ադրբեջանում արդյունահանված նավթ է ստացել: «Երբ ձեռք ես բերում աղբյուրներդ դիվերսիֆիկացնելու հնարավորություն, անմիջապես հզորանում ես, հզոր ես դառնում, ունենալով հիմնական մատակարար»,- ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Զիգմանտաս Վաիկունասը: Նրա փոխանցմամբ, որքան նվազում է էներգակիրների հարցում Բելառուսի կախվածությունը Ռուսաստանից՝ այնքան ավելի է հզորանում Բելառուսի քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը: https://www.azatutyun.am/a/30656371.html #Լուրեր