Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 12 քաղաքացու մոտ

Ազատության Azatutyun

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է: https://www.azatutyun.am/a/30675286.html #Կորոնավիրուս #Լուրեր