Բազմահազարանոց ցույցեր Լոս Անջելեսում՝ ի աջակցություն հայերի

Ազատության Azatutyun

Երեկ Լոս Անջելեսում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ի աջակցություն հայերի։ Երթին առնվազն 20 հազար մարդ է մասնակցել: Երթի ընթացքում Բևերլի Հիլզում ցուցարարները կանգնել են Թուրքիայի հյուպատոսության առջև և  դատապարտել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին: ԱՄՆ-ում ամենամեծ հայ համայնքը Հարավային Կալիֆորնիայում է։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Թվիթերում գրառում է արել՝ ի աջակցություն ցուցարարների։ Նա նաև մի խումբ քաղաքապետերի և Կոնգրեսի օրենսդիրների անունից նամակ է ուղղել  ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին աջակցել լարվածության թուլացմանը հակամարտության գոտում: https://www.azatutyun.am/a/30888389.html #Լուրեր