Թուրքիան կարտադրի Спутник V վակցինան

Ազատության Azatutyun

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիան և Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը կնքել են պայմանագիր, որով թուրքական ընկերությունները կարտադրեն կորոնավիրուսի դեմ Спутник V տեսակի ռուսական պատվաստանյութը:  Ենթադրվում է, որ թուրքերը տարեկան կարտադրեն այդ վակցինայի միլիոնավոր դեղաչափեր:  Թուրքական արտադրության Спутник V-ն ոչ միայն կօգտագործվի ներքին սպառնամ համար, այլև կարտահանվի:  Спутник V տեսակի պատվաստանյութը գրանցված է Ռուսաստանում, Հունգարիայում, Բելառուսում, Արգենտինայում, Սերբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում և Թուրքմենստանում:  Այժմ իրագործվում է Спутник V-ն Եվրոպական միությունում գրանցելու ընթացակարգը:   https://www.azatutyun.am/a/31065164.html #Լուրեր #Կորոնավիրուս