Ռոբերտ Օ՛Բրայանը Բայրավոմին ասել է, որ պետք է մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին

Ազատության Azatutyun

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ հանդիպմանը ես պնդել եմ, որ անհապաղ պետք է դադարեցնել կրակը, այնուհետև պետք է վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի հետ բանակցություններին և մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին։ Չկա ռազմական լուծում»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս հանդիպել էր ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ https://www.azatutyun.am/a/30911504.html #Լուրեր