Բոլթոնի վիճահարույց հուշագրությունը առաջիկա երեքշաբթի կհայտնվի վաճառքում

Ազատության Azatutyun

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի վիճահարույց հուշագրությունը առաջիկա երեքշաբթի կհայտնվի վաճառքում. Դաշնային դատարանը մերժել է գրքի վրա արգելանք դնելու և տպագրված օրինակները առգրավելու` Սպիտակ տան հայցը: Վաշինգտոնի շրջանի դատավորը փաստել է` «Բոլթոնի միակողմանի քայլը լուրջ մտահոգություններ է առաջացնում, դրանով նա «ամենայն հավանականությամբ հարվածի տակ կդնի ազգային անվտանգությունը», այդուամենայնիվ, դրա արգելանքը չի տա համապատասխանող լուծումը. գրքի տպագրված օրինակներն արդեն հասել են գրախանութներ, դրա որոշ հատվածներ էլ` հրապարակվել համացանցում ու լրատվամիջոցներում: Դատավորը միաժամանակ արձանագրել է, որ Սպիտակ տան նախկին խորհրդականը կարող է քրեական հետապնդման ենթարկվել` հույժ գաղտնի տեղեկություններ բացահայտելու համար: Նախագահ Թրամփը պնդել էր, թե գրքում միայն «ստեր են ու հորինված պատմություններ»: https://www.azatutyun.am/a/30682595.html #Լուրեր