Ադրբեջանական գազը հասավ Իտալիա

Ազատության Azatutyun

«Տրանս-Ադրիատիկ խողովակաշարով (TAP) արտահանվող ադրբեջանական գազը հասել է Իտալիա», - այս մասին այսօր Twitter-ի պաշտոնական էջում տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Այսպիսով, հարավային գազային միջանցքը սկսել է գործել։ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված Թուրքիայի գործողություններում նոր էջ է բացվում», - հայտնում է թուրքական դիվանագիտական գերատեսչությունը։ TAP խողովակաշարի կառուցումը տևել էր ավելի քան չորս տարի՝ ավարտվելով 2019-ի աշնանը։ Այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը արտահանվում է եվրոպական շուկա։ https://www.azatutyun.am/a/31039004.html #Լուրեր