Հրթիռակոծվել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, հաղորդում է ԱԻՊԾ-ն

Ազատության Azatutyun

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի` նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Ավելի վաղ էլ նույն կառույցը հայտնել էր, որ այսօր կրկին հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը: Պաշտոնական Բաքուն շարունակում է հայտարարել, թե հայկական ուժերը շարունակում են հարվածները իրենց մի քանի տարածքների ուղղությամբ։   https://www.azatutyun.am/a/30895276.html #Լուրեր