«Ռեմդեսիվիր»-ը ներառվել է կորոնավիրուսը բուժելու համար դեղամիջոցների ցանկում

Ազատության Azatutyun

Աշխարհը դեռ չի գտել դեղամիջոց կոնկրետ կորոնավիրուսի բուժման համար, սակայն որոշները դրական արդյունք են ցույց տալիս, և խորհուրդ է տրվում դրանք օգտագործել՝ ծանր դեպքերը բուժելու համար: Այսպես, Եվրոպական դեղերի գործակալությունը ավելացրել է «Ռեմդեսիվիր​»-ը` կորոնավիրուսը բուժելու համար առաջարկվող դեղամիջոցների ցանկում: Սա նշանակում է, որ Եվրամիության տարածքում աշխատող բժիշկները հնարավորություն կունենան նշանակել դեղը Եվրահանձնաժողովի թույլտվությունից հետո: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում: https://www.azatutyun.am/a/30691614.html #Լուրեր #Կորոնավիրուս