Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան
Yerevan Daily
«Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրությունը»,- այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտակարգ նիստի ընթացքում:
Նա նշել է, որ պատրաստվում են սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը բացել, եւ, ըստ վարչապետի՝ այդտեղ անխուսափելիորեն որոշակի թվերի աճ լինելու է։
«Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, ապա մենք կարող ենք համարել, որ գործնականում մենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք: Աապրիլ ամսին երբ մենք գործնականում 2 ամսվա խիստ սահմանափակումների ռեժիմում էր ապրում երկիրը, մենք 2 բան արձանագրեցինք. առաջինը՝ սոցիալական եւ տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են եւ մյուս կողմից տեսնում էինք՝ ինչքան էլ երեւացող հատվածներում կամ առերեւույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր է լինում պահել, ամբողջ Հանրապետության տարածքում, մասնավորապես, ոչ շատ տեսանելի հատվածներում տեսնում ենք, որ կանոնները ոչ մի կերպ չեն պահում»,- ասել է Փաշինյանը:
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
#Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան