Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել Ղարաբաղի հարցով
Ազատության Azatutyun
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ իր ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ պայմնավորվել է պարբերաբար տեղեկություններ փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին:
«Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն կփոխանակենլ և դրա հիման վրա անհրաժեշ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար:
«Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից՝ ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնել է Էմանյուել Մակրոնը:
https://www.azatutyun.am/a/30868505.html
#Լուրեր