Ամերիկյան գործարանը կարող է Abrams հրասայլեր արտադրել Ուկրաինայի համար
Ազատության Azatutyun
Financial Times պարբերականի փոխանցմամբ, General Dynamics ամեիկյան ընկերությունը M1 Abrams տեսակի հրասայլեր է արտադրելու Ուկրաինայի համար:
Օհայո նահանգի Լիմա ավանում ընկերության մասնաճյուղն ամեն ամիս այդ տեսակի 12 հրասայլ է արտադրում և սպասում է նախևառաջ Ուկրաինայի համար պատվերները կատարելու կարգադրության:
Financial Times-ի փորձագետները նշել են, որ Abrams տեսակի հրասայլերի սպասարկումը բավական բարդ է և վառելիքի մեծ սպառման պատճառով լուրջ նյութատեխնիկական աջակցություն է պահանջում:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինան Abrams-ներ կստանա ամենաշուտը 2023-ի տարեվերջին:
https://www.azatutyun.am/a/32256484.html
Source: azatutyun.am