Չինաստանը պատվաստանյութ է տալիս զարգացող և թերզարգացած երկրներին

Ազատության Azatutyun

Չինաստանը սեփական արտադրության պատվաստանյութ է ուղարկում զարգացող և թերզարգացած երկրներ: Պեկինը հայտնել է, որ դա իր ներդրումն է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում: Եգիպտոսը դեկտեմբերի 11-ին արդեն ստացել է չինական արտադրության պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Սա պատմական օր է»,- ասել է Եգիպտոսի առողջապահության նախարար Հալա Զայեդը: Չինական արտադրության CoronaVac տեսակի պատվաստանյութ են ստանում Սուդանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, աֆրիկյան և հարավամերիկյան մի շարք երկրներ, այդ թվում Բրազիլիան, որն աշխարհում  կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է:  https://www.azatutyun.am/a/31010112.html #Լուրեր