Լուկաշենկոն պատրաստ է հրաժարվել նախագահի լիազորությունների մեծ մասից
Ազատության Azatutyun
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ պատրաստ է նախագահական լիազորությունների 70-80 տոկոսը զիջել կառավարությանը և խորհրդարանին:
БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահն այդ մասին ասել է ճանապարհային հարկերի և տուրքերի խնդրով գումարված խորհրդակցության ընթացքում:
«Ժողովուրդը փոփոխություններ է ուզում, և բոլորը սևեռվել են նախագահի վրա, որպես ելք նշում են սահմանադրության փոփոխությունը: Մենք վերջերս ենք խորհրդարանի ղեկավարների հետ պայմանավորվել, որ լիազորությունների 70-80 տոկոսը կառավարությանը կամ օրենսդիրին փոխանցելու համար բնավ անհրաժեշտ չէ սահմանադրություն փոխել»,- ասել է Լուկաշենկոն:
Նա առաջարկում է աշխատանքի նոր մեխանիզմ, ըստ որի կառավարությունը կմշակի օրինագծեր, խորհդարանը դրանք կքննարկի և կընդունի, ապա կներկայացնի նախագահին՝ վարերացնելու համար:
«Ես ասացի, որ պատրաստ եմ ձեզ լսել, դա շատ կարևոր է, բայց որոշումները դուք եք ընդունելու»,- հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
https://www.azatutyun.am/a/30952498.html
#Լուրեր