Ի՞նչ տեղեկություն են «տարել» ադրբեջանական հաքերները ՀՀ կառարությունից

Yerevan Daily

Նախօրեին՝ օգոստոսի 4-ին, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանական հաքերներին հաջողվել է ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Մարտիրոյանը գրել է, որ տեղյակ չէ՝ արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, կցել է նաև հաքերների հրապարակած լուսանկարը. «Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին»,- գրել է Մարտիրոսյանը, ինչին ավելի ուշ արձագանքել է ՀՀ վարչապետի խոսնակ Մերի Գրիգորյանը: Վերջինս ֆեյսբուքյան էջում գրառում է արել թեմայի հետ կապված. «ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։»,- մասնավորապես գրել է Մերի Գևորգյանը: Նա ավելացրել է, որ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։ #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան #Azerbaijan #Hackers Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com