Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով
Ազատության Azatutyun
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում` ձեզ հարազատ անձանց», - նշել է պատգամավորը։
Երեկ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էր նաև հայտնել, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
https://www.azatutyun.am/a/30688074.html
#Լուրեր
#Կորոնավիրուս