Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Ազատության Azatutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ: Նրանք քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայման ուղղությամբ առաջնային խնդիրներին և օգոստոսի 25-26-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։     https://www.azatutyun.am/a/31992957.html

Source: azatutyun.am