Հայաստանն առաջիկայում տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը

Ազատության Azatutyun

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանը տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը: «Երկրորդը լինելու է նույնպես նկարներ անող արբանյակ։ Ժամկետներ չեմ կարող ասել, բայց՝ 23 թվականի, 24 թվականի մոտակայքում», - նշեց Խաչատրյանը: Հայաստանը իր առաջին արբանյակը տիրեզերք է արձակել այս մայիսին։ Պաշտոնական տեղեկության համաձայն, ArmSat-1 արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։ https://www.azatutyun.am/a/31959042.html

Source: azatutyun.am