Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Ազատության Azatutyun

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 հազար 909 փորձանմուշի հետազոտություն: https://www.azatutyun.am/a/30786355.html #Լուրեր #Կորոնավիրուս