Ընթացակարգի խախտում, կուտակում, վիճաբանություն. դիտորդների արձանագրած դեպքերը

Ազատության Azatutyun

28 ընթացակարգի խախտում, քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայության 26 դեպք, 24 կուտակում. «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն է արձանագրել այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ժամը 19:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրողներին ուղղորդելու 16 դեպք, 5 վիճաբանություն կամ ծեծկռտուք, նաև ընտրողների կազմակերպված 3 տեղափոխություն: Սրանք նախնական զեկույցում են հրապարակված: Այսօր հերթական ընտրություններ են անցկացվում 18 համայնքներում: Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք: https://www.azatutyun.am/a/32051377.html

Source: azatutyun.am