Մեքսիկայում կեղծ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակ է առգրավվել

Ազատության Azatutyun

«Մեքսիկայի տարածքում կեղծ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակ է առգրավվել», - տեղեկացնում է ռուսական պատվաստանյութի արտադրությունն ու մատակարարումները համակարգող «Ուղղակի ներդրումների հիմնադրամը»։ Ռուսաստանյան այս կառույցի տեղեկություններով, կեղծ պատվաստանյութի ավելի քան հինգ հազար չափաբաժին է առգրավվել Մեքսիկայի մաքսային ծառայությունների և Զինված ուժերի կողմից։ «Կեղծված պատվաստանյութը Մեքսիկայի տարածքով առաքվում էր Հոնդուրաս», - տեղեկացրել է Մեքսիկայի կառավարությունը։ https://www.azatutyun.am/a/31157884.html #Լուրեր