Սկանդալային գաղտնալսման քրգործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է

Ազատության Azatutyun

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից։ Կոմիտեից նաև տեղեկացրեցին, որ շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:         https://www.azatutyun.am/a/31189209.html #Լուրեր