Հունաստանի արտգործնախարարը վաղը կժամանի Հայաստան
Ազատության Azatutyun
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության,վաղն ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
https://www.azatutyun.am/a/30894749.html
#Լուրեր