Նեթանյահուն շարունակում է հերքել կոռուպցիայի մեղադրանքը

Ազատության Azatutyun

Իսրայելի վարչապետ Բենյանմին Նեթանյահուն այսօր Երուսաղեմի դատարանում տեղի ունեցած նիստում վերստին մերժել է կոռուպցիայի մեղադրանքը և իր դիրքորոշումը ներկայացրել է նաև գրավոր հայտարարությամբ: Նեթանյահուն մեղադրվում է կաշառք վերցնելու, վստահությունը չարաշահելու և խարդախության մեջ: Մեղադրող կողմը պնդում է, որ Նեթանյահուն հարուստ ընկերներից թանկարժեք նվերներ է ստացել և խոստացել է դրական լուսաբանման դիմաց աշխատանքի բարենպաստ պայմաններ մամուլի ոլորտի ազդեցիկ դերակատարներին: 71-ամյա վարչապետը դատավարությունն անվանում է իր նկատմամբ «քաղաքական հետապնդում և վհուկաորս»: Դատական գործընթացը սկսվել է 9 ամիս առաջ, սակայն ընդհատվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Չկարգավորված ներքաղաքական ճգնաժամի հետևանքով Իսրայելում այս տարվա մարտի 23-ին տեղի կունենան թվով արդեն չորրորդ արտահերթ ընտրություններն անցած երկու տարվա ընթացքում: https://www.azatutyun.am/a/31091733.html #Լուրեր