Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը

Ազատության Azatutyun

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր, փոփոխություններ գրեթե չեն ունեցել», - ասաց Հովհաննիսյանը: Հարցին՝ այսօր Հայաստանի օդային տարածքում ԱԹՍ-ներ եղե՞լ են, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Նման տեղեկություն չունեմ որևէ ուղղությամբ արձանագրված ԱԹՍ-ի գործողության մասին: Բայց քանի որ ակտիվ մարտական գործողություններ են, ակտիվ մարտական գործողությունների դեպքում հնարավոր են նման դեպքեր, որ հետախուզական թռիչքներ իրականացնեն, բայց մենք չտեսնենք»: https://www.azatutyun.am/a/30901678.html #Լուրեր