Աքար. «Անկարան ձեռնարկում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու միջոցներ»
Ազատության Azatutyun
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թոքաթ նահանգի նույնանուն վարչական կենտրոնում այսօր ասել է, որ Անկարան միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
«Մենք դեմ ենք Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական առճակատման գոտու վերածելուն, Թուրքիան ձնգտում է Ուկրաինայում կրակի դադարեցմանը և հարատև խաղաղությանը»,- հայտարարել է Աքարը:
Նախօրեին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ընթացող հակամարտությունների կարգավորման հարցերը:
https://www.azatutyun.am/a/32212218.html
Source: azatutyun.am