Թոմաս Բախը պատրաստ է նորից առաջադրվել ՄՕԿ-ի նախագահ

Ազատության Azatutyun

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի նախագահությամբ տեղի է ունեցել ՄՕԿ-ի առաջին նիստը Տոկիոյի Ամառային խաղերը հետաձգելու որոշումից հետո, որն ընդունվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Նիստն ընթացել է հեռավար կարգով: Ողջունելով 136-րդ նիստի մասնակիցներին, Բախն ասել է, որ հեռավարման ձևաչափը վկայում է  այն բացառիկ հանգամանքների մասին, որոնք բխում են կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամից: 66-ամյա գերմանացի Բախը, ով 1976 թվականին Արևմտյան Գերմանիայի սուսերամարտիկների թիմի կազմում Մոնրեալի Օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել, առաջին անգամ 2013 թվականին է 8 տարով ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ: Այսօր բախը նիստի մասնակիցներին հայտնել է, որ պատրաստ է ևս մեկ անգամ ՝4 տարով առաջադրվել ՄՕԿ-ի նախագահ: https://www.azatutyun.am/a/30733483.html #Լուրեր #Կորոնավիրուս