Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար. Բորել

Ազատության Azatutyun

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները և կարևորում շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի ուղղությամբ: «Ողջունում եմ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև չորրորդ հանդիպումը։ Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար, ջանքեր գործադրել հումանիտար և հաղորդակցության ոլորտներում»,- Թվիթերում այսօր գրել է Ժոզեպ Բորելը: «Եվրամիությունը շարունակում է աջակցել խաղաղ, անվտանգ ու բարգավաճ Հարավային Կովկասին», - հավելել է նա։   https://www.azatutyun.am/a/32014063.html

Source: azatutyun.am