Վաղ առավոտյան չորս պայթյուն է որոտացել Կիևի կենտրոնում․ Կլիչկո

Ազատության Azatutyun

Կիևն այսօր խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ռուսները կարծում են, որ դա իրենց կօգնի»,- հավելել է Երմակը։ Երկուշաբթի առավոտյան Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների թիվը հասել է չորսի,հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Եվս երկու պայթյուն Շևչենկոյի շրջանում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Այսօր ավելի վաղ Կլիչկոն արդեն հայտնել էր երկու պայթյունի մասին Շևչենկոյի շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ https://www.azatutyun.am/a/32086331.html

Source: azatutyun.am