Հայաստանի կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ

Ազատության Azatutyun

Հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում Հայաստանի կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով, հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը, ըստ խոսնակի, տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն այսօր ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին: Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հարյուր հոգի, վիրավորների թիվը մոտ 4 հազար է։ Նկատելիորեն տուժել է կենտրոնական Բեյրութը։ https://www.azatutyun.am/a/30768847.html #Լուրեր