«Եթե պահպանել կանոնները՝ հանրային կյանքը հնարավոր կլինի»

Ազատության Azatutyun

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հայրենակիցներին հորդորել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի կանոններին, դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանել ձեռքերը: «Լավ լուրն այն է, որ եթե պահպանել օրենքները՝ հանրային կյանքը միանգամայն հնարավոր կլինի, ուստի, յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել»,- ասել է կանցլերը: Միաժամանաակ Մերկելը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ վերջերս Գերմանիայում էապես ավելացել է ախտահարումների թիվը: Դա, ըստ գերմանացի համաճարակաբանների, կարանտինային ռեժիմը թուլացնելու հետևանք է: Անգելա Մերկելն ասել է, որ այս պահին չարժե Գերմանիայում էլ ավելի թուլացնելս սահմանափակումները: https://www.azatutyun.am/a/30790364.html #Լուրեր #Կորոնավիրուս