Սեուլում բանակցել են Հարավային Կորեայի և Ռուսաստանի արտգործնախարարները

Ազատության Azatutyun

Սեուլում տեղի են ունեցել Հարավային Կորեայի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Չուն Իյ Յոնի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Նախարարները համատեղ ասուլիսում հայտարարել են, որ երկու պետությունները կշարունակեն համագործակցությունը Կորեական թերակղզում խաղաղաղության գործընթացն առաջ տանելու համար: «Մենք հատուկ ընդգծել ենք Հյուսիսարևելյան Ասիայում, այդ թվում Կորեական թերակղզում խաղաղությունը և կայունությունը պահպանելու կարևորությունը: Սա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է հրաժարվեն սպառազինությունների մրցավազքից և որևէ տեսակի ռազմական ակտիվությունից»,- ասել է Լավրովը: Հարավային Կորեայի արտգործնախարարը գովեստով է խոսել Կորեական թերակղզու կայունությանը նպաստելու Մոսկվայի գործադրած ջանքերի մասին և դատապարտել է վերջերս Հյուսիսային Կորեայում իրականացված զենքի փորձարկումները: Հյուսիսային Կորեան անցած շաբաթավերջին երկու հրթիռ է փորձարկել: Այդ փաստն արձանագրել է Ճապոնիայի առափնյա պաշտպանության ծառայությունը: «Ես խորը մտահոգություն են հայտնում Հյուսիսային Կորեայում կարճ  հեռահարության հրթիռներ փորձարկելու կապակցությամբ, մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Կորեական թերակղզին միջուկազերծ դարձնելու համար»,- ասել է Չուն Իյ Յոնը: Անդրադառնալով Մոսկվայի և Սեուլի հարաբերություններին, արտաքին  գործոց  նախարար Լավրովն ասել է, որ երկու երկրները պայմանավորվել են հնարավորինս արագ կազմակերպել նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հարավային Կորեա այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակը կնահանջի: https://www.azatutyun.am/a/31168847.html #Լուրեր