Նշանակված ժամին` 16:00-ին, Սերժ Սարգսյանը կայցելի ԱԱԾ

Yerevan Daily

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: Նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ